Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Եթե շուրթերը չորանում են և ճաքճքում. 168.am

Եթե շուրթերը չորանում են և ճաքճքում. 168.am

Շուրթերը չորանալու հետևանքով ո՛չ միայն տհաճ տեսք են հաղորդում, այլև անհարմարություն են պատճառում, երբեմն նաև ցավի պատճառ դառնում։ Շուրթերի չորանալու ու ճաքճքելու հիմնական պատճառն օրգանիզմի ջրազրկումն է։ Fabiosa.com-ը գրում է, որ այս խնդրի պատճառ կարող են դառնալ նաև հետևյալ գործոնները.

  • արևի տակ երկար ժամանակ անցկացնելը,
  • քամու բացասական ազդեցությունը,
  • նյութափոխանակության հետ կապված խնդիրները,
  • մթերք, որը բացասական ազդեցություն է ունենում մաշկի վրա,
  • կոսմետիկայի չարաշահումը,
  • որոշ մաշկային հիվանդություններ,
  • ծխախոտի օգտագործումը,
  • ալկոհոլի չարաշահումը։


Շուրթերի չորության դեմ պայքարում կարող եք օգտագործել հետևյալ միջոցները։

Վազելին։ Սա անփոխարինելի միջոց է՝ շուրթերը խոնավացնելու, փոքր վնասվածքների ապաքինման և, նույնիսկ, մաշկի վերականգնման համար։

Մեղր։ Մեղրը խոնավացնող և հականեխիչ հատկություններ ունի։ Այն շուրթերին կարող եք քսել մաքուր ատամի խոզանակի օգնությամբ։ Թողեք 20 րոպե, ապա լվացեք ջրով։

Կակաոյի յուղ։ Կակաոյի յուղը խոնավացնում է մաշկը, վերականգնում բնական փայլը։ Այն հարկավոր է շուրթերին քսել օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան։

Հալվե։ Հալվեն խոնավացնող, հանգստացնող հատկություն ունի։ Պարզապես, հարկավոր է քամել հյութը և քսել շուրթերին։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ